Ռուսական ուղևորատար ինքնաթիռի շարժիչը բռնկվել է Անթալիայում կոշտ վայրէջքից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի «Ազիմուտ» ավիաընկերությանը պատկանող Sukhoi Superjet 100 մարդատար ինքնաթիռի շարժիչը Թուրքիայի Անթալիա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո բռնկվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական AirportHaber հարթակը։

Կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներն ու սկսել հրդեհի մարման աշխատանքները։ Միջադեպի պատճառով օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտին ժամանակավորապես փակվել է։

«Իշխանությունները հաղորդել են, որ թռիչքավայրէջքային գոտու փակվելու պատճառով ինքնաթիռների վայրէջքները դադարեցվել են, իսկ մի քանի չվերթ հետաձգվել է», - ասվում է հարթակի հաղորդագրության մեջ։

«Ռոսավիացիա»-ն հաստատել է Անթալիայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։ 

«Զոհեր չկան», - նշել են գերատեսչությունում։ 

«Ռոսավիացիա»-ն հետաքննում է տեղի ունեցածը։

Իր հերթին, «Ազիմուտ» ավիաընկերության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Սոչի-Անթալիա չվերթը կատարող ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել քամու պատճառով։ Ուղևորներին տարհանել են փչովի թեքահարթակներով, տուժածներ չկան։ 

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին