Թուրքիա

Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինային ՌԴ տարածքին հրթիռային հարվածներ հասցնելու թույլտվություն տալու ԱՄՆ-ի որոշումն ավելի կբորբոքի հակամարտությունը

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինային ՌԴ տարածքին հրթիռային հարվածներ հասցնելու թույլտվություն տալու ԱՄՆ-ի որոշումն ավելի կբորբոքի հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինային ՌԴ տարածքի խորքեր հարվածներ հասցնելը թույլատրելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումն ավելի է բորբոքելու ռուս-ուկրաինական հակամարտությունը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 

Էրդողանը նշել է, որ Թուրքիան հավանություն չի տալիս և ճիշտ չի համարում ԱՄՆ վարչակազմի՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար Ուկրաինային մարտավարական հրթիռային համակարգեր օգտագործելու թույլտվություն տրամադրելու որոշումը:  

«Բայդենն արել է մի քայլ, որը կարելի է համարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմի հետագա հրահրման նպատակ՝ նպաստելով, որ այն երբեք չավարտվի և նույնիսկ ընդլայնվի», - ասել է Էրդողանը։ 

Նրա խոսքով՝ այս որոշումը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը հասցնել մեծ պատերազմի շեմին։  

«Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքին ապավինելով՝ ոչնչի չեք հասնի»,- նշել է նա։

Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմի հետ կապված ամենափոքր սխալը նման է կրակը վառոդի տակառի մեջ նետելուն: 

«Բոլորին խորհուրդ եմ տալիս զգույշ լինել»,- ընդգծել է նա։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում