Աշխարհ

Մոդին և Մակրոնը քննարկել են կապերի զարգացումը պաշտպանության, տիեզերքի և էներգետիկայի բնագավառներում

2 րոպեի ընթերցում

Մոդին և Մակրոնը քննարկել են կապերի զարգացումը պաշտպանության, տիեզերքի և էներգետիկայի բնագավառներում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են կապերի զարգացումը պաշտպանության, տիեզերքի և քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հնդկաստանի արտգործնախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Մոդիի և Մակրոնի հանդիպումը եղել է թվով երրորդը 2024 թվականին։ 

«Նրանք բարձր են գնահատել երկկողմ համագործակցության առաջընթացը, որը ձեռք է բերվել, այդ թվում, այնպիսի ռազմավարական բնագավառներում,  ինչպիսիք են պաշտպանությունը, տիեզերքը և քաղաքացիական միջուկային էներգետիկան, և պարտավորվել են արագացնել դրա հետագա զարգացումը ռազմավարական ինքնավարության իրենց ընդհանուր հանձնառության ամրապնդման նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Երկու ղեկավարները նաև բարձր են գնահատել «առևտրային, ներդրումային և տեխնոլոգիական կապերի ամրապնդումը, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության բնագավառներում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։

G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի ղեկավարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Ինդոնեզիայի ղեկավարների հետ։ 

Նոյեմբերի 18-ից 19-ը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող G20-ի  գագաթնաժողովին, բացի քսանյակի երկրներից, մասնակցում են նաև Բրազիլիայի կողմից հրավիրված պետությունների ղեկավարներ։ Գագաթնաժողովին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 42 երկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում