Քաղաքականություն

Եթե ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, պետք է բոլորս միասին հնարավորինս շատ փող աշխատենք. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Եթե ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, պետք է բոլորս միասին հնարավորինս շատ փող աշխատենք. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժեղ պետություն ունենալու համար կարևորում է թե՛ ժողովրդի, թե՛ պետության կողմից հնարավորինս շատ եկամուտներ գեներացնելը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

«Փողի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է ապապետական, որովհետև նրան վերաբերում ենք երբեմն որպես արգահատանքի արժանի մի բանի, երբեմն էլ որպես պաշտամունքի առարկայի: Մինչդեռ, եթե փողը դիտարկենք պետության տեսակետից, այն ընդամենը կառավարման գործիք է՝ առանց որի որևէ կառավարում տեղի ունենալ չի կարող, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, առանց որի հանրություն գոյություն ունենալ չի կարող»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը մեջբերեց Ղուկասի ավետարանի 16-րդ գլխի 9-րդ համարը. «Եվ ես ձեզ ասում եմ՝ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք... »։ 

Ըստ նրա՝ սա շատ խորը միտք է: Անդրադառնալով իր իսկ բարձրացրած հարցադրմանը, թե ո՞վ է Հայաստանի բարեկամը՝ վարչապետը պատասխանեց. «Մեր խնդիրը պետք է լինի փողից բարեկամ դարձնելը, ինչպես Ավետարանը մեզ բոլորիս հորդորում է: Այս ամենը ասում եմ մի պարզ պատճառով՝ եթե ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, պետք է բոլորով միասին՝ որպես ժողովուրդ, որպես քաղաքացի, հնարավորինս շատ փող աշխատենք, որպես պետություն, որպես քաղաքացիներ, հնարավորինս մեծ եկամուտներ գեներացնենք և հնարավորինս հարստացնենք մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն, այսինքն՝ մեր պետական բյուջեն հարկերի միջոցով»: 

Այս առումով Փաշինյանը շատ համակարգային խնդիրներ է տեսնում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում