Հայաստան

Ըստ վարչապետի՝ մեր փողոցներում տասնյակ հազարավոր «անիվներով դագաղներ» են շրջում

1 րոպեի ընթերցում

Ըստ վարչապետի՝ մեր փողոցներում տասնյակ հազարավոր «անիվներով դագաղներ» են շրջում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանում հին ավտոմեքենաների առկայության խնդրին ճանապարհատրանսպորտային պատահարների աճի համատեքստում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեռևս գնահատված չէ, թե հին ավտոմեքենաները ինչ ազդեցություն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարների վրա։

«Մեքենան կարելի է նորոգել 1 անգամ, 5 անգամ, 10 անգամ, բայց մեզ մոտ դրանք նորոգվում են 100, 200, 400 անգամ։ Մեր փողոցներում տասնյակ հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք ժողովրդական լեզվով շատ ճիշտ անվանում են՝ «անիվներով դագաղ»։

Եթե կառավարությունը որոշում կայացնի և ասի, որ «անիվներով դագաղները» հանում ենք, մեզ շատ լեգիտիմ փաստարկ կլինի, որ մարդիկ տաս տարի առաջ չեն իմացել, որ 15 տարի հետո Հայաստանում «անիվներով դագաղները» պետք է արգելվեն»,- ընդգծել Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում