Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
1 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք »-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Արմեն Աշոտյանին կալանավորելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ Նիստը մի քանի ժամից, կոնկրետ ժամի մասին կգրեմ ավելի ուշ»,-գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, «Երևան մոլ» առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։