Հայաստան

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

2 րոպեի ընթերցում

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Հանրապետության» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Մենք մերն արեցինք։ Գնդակն այժմ պետական համակարգի դաշտում է․ արդյոք կհետևեք օրենքին և կապահովեք դրա կիրառումը»,– գրել է նա։  

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Մեծ բանավեճ» հաղորդման շրջանակներում, որի ժամանակ բանավիճում էին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի առաջին համարի թեկնածուները, մասնակիցներից մի քանիսը ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե ինչու իշխանությունները չեն չեղարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող հաղորդագրությունները դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դիմում մուտք արվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն ինքը նման բան չի անելու, քանի որ այդ դեպքում կսկսեն իշխանություններին մեղադրել «պարտվելուց վախենալու» մեջ։ Փաշինյանը քննարկման մասնակիցներին հորդորել էր, որ նրանք դիմեն ԿԸՀ, եթե դրա կարիքը տեսնում են։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը չեղարկելու հարցով։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում