Եվրոպա

Բորելը խոստացել է մինչև տարեվերջ ավարտել մեկ միլիոն արկի մատակարարումն Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Բորելը խոստացել է մինչև տարեվերջ ավարտել մեկ միլիոն արկի մատակարարումն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը խոստացել է մինչև 2024 թվականի վերջն ավարտել ԵՄ-ի խոստացած 1 միլիոն արկի մատակարարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելն այս մասին գրել է X սոցիալական հարթակում։

«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր (խմբ.՝ նոյեմբերի 11-ին) հյուրընկալվել Կիևում նախագահ Զելենսկիի կողմից։ Ես նրան հայտնեցի, որ մենք մինչև տարեվերջ կհասնենք 1 միլիոն հրետանային արկ մատակարարելու նպատակին», - գրել է Բորելը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Կիևում հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի վարչապետի, խորհրդարանի խոսնակի, պաշտպանության նախարարի հետ։ Ուկրաինայի ՊՆ ղեկավարը Բորելին շնորհել է «Պատվո խաչ» մեդալ։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում