Քաղաքականություն

Պեկինը հույս ունի, որ Հարավային Կովկասի երկրները քաղաքական երկխոսության միջոցով կլուծեն առկա բոլոր խնդիրները

2 րոպեի ընթերցում

Պեկինը հույս ունի, որ Հարավային Կովկասի երկրները քաղաքական երկխոսության միջոցով կլուծեն առկա բոլոր խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում առկա խնդիրների խաղաղ լուծմանը և հույս ունի, որ տարածաշրջանի երկրներն առաջին հերթին քաղաքական երկխոսության և բանակցությունների միջոցով կլուծեն առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ արտահայտելով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների հնարավոր վերաբացման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը։  

«Չինական կողմը, իհարկե, պաշտպանում է այն դիրքորոշումը, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների բացման և խաղաղ համակեցության հնարավորություն լինի», - ասաց Չեն Մինը։ 

Նա նաև հույս հայտնեց, որ Հարավային Կովկասի երկրները կկարողանան քաղաքական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծել առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։ 

«Ինչպես արդեն նշեցի, Չինաստանը շատ է հետաքրքրված, որ չինական առաջատար կազմակերպություններն իրենց մասնակցությունն ունենան տարածաշրջանի տնտեսական կյանքում և բարձր տեխնոլոգիաների զարգացման ու այլ ոլորտներում։ Եվ, քանի որ մենք այդ ամենով հետաքրքրված ենք, հետևաբար, մենք նաև պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ լուծմանը», - նշեց Չեն Մինը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում