Եվրոպա

Բորելը հայտարարել է, որ եվրոպացիներին պետք է բացատրել Ուկրաինային 122 միլիարդ եվրո տրամադրելու անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Բորելը հայտարարել է, որ եվրոպացիներին պետք է բացատրել Ուկրաինային 122 միլիարդ եվրո տրամադրելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացիներին պետք է բացատրել Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը, քանի որ ոչ բոլորն են հասկանում, թե ինչ նպատակով պետք է այդ երկրի համար ծախսել 122 միլիարդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Կիևում գտնվող ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Եվրոպայում ոչ բոլորն են հասկանում, թե ինչու մենք պետք է ծախսենք 122 միլիարդ եվրոն Ուկրաինայի վրա: Գիտեք, 122 միլիարդ եվրոն շատ մեծ գումար է: Դա հասկանում են ոչ բոլոր եվրոպացիները, որոնք նույնպես ունեն իրենց սեփական կարիքները», - ասել է Բորելը։

Նա նշել է, որ ԵՄ-ն, գուցե, պետք է ավելին անի, որպեսզի Եվրոպայի քաղաքացիները հասկանան, թե ինչի համար է ուղղվում իրենց գումարը, այն է՝ «մեր հավաքական ազատության և մեր նպատակի աջակցության», քանի որ, ի վերջո, «այդ 122 միլիոն եվրոն դուրս է եկել այդ մարդկանց՝ հարկատուների գրպաններից»։

«Եթե մենք պարտվենք Ռուսաստանի քարոզչության դեմ պայքարում, եթե չկարողանանք համոզել նրանց, ապա անհնար կլինի շարունակել Ուկրաինային աջակցությունը», - հավելել է նա։  

Կիև կատարած այցի ընթացքում Բորելը խոստացել է շարունակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը, մինչև տարեվերջ ԵՄ-ի կողմից պատրաստված զինվորների թիվը 60 000-ից հասցնել 75 000-ի։

Բորելը պաշտոնաթող է լինում դեկտեմբերի 1-ին, որից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում նրան կփոխարինի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում