Բորելը հայտարարել է, որ օրը Կիևում սկսել է ռմբապաստարանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին քաղաքական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիև այցի ժամանակ կոչ է արել շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նաև հայտնել է, որ նոյեմբերի 11-ի առավոտն անցկացրել է ռմբապաստարանում։

«Օրս Կիևում սկսում եմ ապաստարանում, քանի որ Ռուսաստանը հերթական հրթիռային հարված է հասցնում։ Սա է ուկրաինացի ժողովրդի առօրյա իրականությունը Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր», - գրել է Բորելը X սոցիալական հարթակում:

Գրառմանը Բորելը կցել է լուսանկար՝ մարզահագուստով և «ապաստարան» ցուցանակով միջանցքում։ 

Ավելի վաղ իր այցի ընթացքում Բորելը խոստացել է շարունակել Եվրամիությունից Ուկրաինային օգնության տրամադրումը, ԵՄ-ի կողմից պատրաստված զինվորների թիվը մինչև տարեվերջ հասցնել 75 000-ի։

Բորելը պաշտոնաթող է լինում դեկտեմբերի 1-ին, որից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում նրան կփոխարինի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը