Մերձավոր Արևելք

Ամստերդամում ոստիկանությունը շուրջ 100 մարդու է ձերբակալել պաղեստինամետ ցույցերի ժամանակ

2 րոպեի ընթերցում

Ամստերդամում ոստիկանությունը շուրջ 100 մարդու է ձերբակալել պաղեստինամետ ցույցերի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների ոստիկանությունը նոյեմբերի 10-ին մոտավորապես 100 մարդու է ձերբակալել Ամստերդամում անցկացված չարտոնված ցույցերի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Ամստերդամի կենտրոնում հավաքված ցուցարարները վանկարկել են «Ազատություն Պաղեստինին» և այլ պաղեստինամետ կարգախոսներ։

Քաղաքի իշխանություններն ակցիաների անցկացումը հանգստյան օրերին արգելել էին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ամստերդամում հարձակում տեղի ունեցավ իսրայելցի երկրպագուների վրա:

Նոյեմբերի 10-ին արգելքը երկարացվել է մինչև նոյեմբերի 14-ը։

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդն իր հերթին կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ նոյեմբերի 14-ին Փարիզում պլանավորված ֆուտբոլի մրցախաղին, ինչպես նաև Եվրոպայում անցկացվող այլ միջոցառումների այցելելուց։

Ամստերդամում լույս նոյեմբերի 8-ի գիշերը Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցախաղից հետո, որտեղ Ամստերդամի «Այաքսը» 5:0 հաշվով հաղթել էր Թել Ավիվի «Մաքաբի»-ին, իսրայելցի երկրպագուները հարձակումների էին ենթարկվել:

The Times of Israel պարբերականի հաղորդմամբ՝ հարձակումից առաջ սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում իսրայելցի երկրպագուները վիրավորական կարգախոսներ էին հնչեցնում արաբների, մասնավորապես՝ պաղեստինցիների հասցեին։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում