Մերձավոր Արևելք

Ամստերդամում առնվազն 10 իսրայելցի է տուժել Պաղեստինի կողմնակիցների հարձակման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Ամստերդամում առնվազն 10 իսրայելցի է տուժել Պաղեստինի կողմնակիցների հարձակման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամում ֆուտբոլային խաղից հետո Պաղեստինի կողմնակիցների հարձակման հետևանքով առնվազն 10 իսրայելցի վիրավորվել է, 3-ի հետ չի հաջողվել կապ հաստատել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Նշվում է, որ իրավապահները չեն կարողացել պաշտպանել զբոսաշրջիկներին, քանի որ նրանց դարանակալել են դիմակավորված խմբերը, որոնք հետապնդել և ծեծել են իսրայելցիներին մարզադաշտից դուրս։

Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է, որ 5 մարդ հոսպիտալացվել է։ Միջադեպից հետո 62 մարդ ձերբակալվել է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Իսրայելի արտգործնախարարությունն Ամստերդամում գտնվող իսրայելցիներին խորհուրդ է տվել չլքել իրենց հյուրանոցները։ Ավելի ուշ այս հանձնարարականները թարմացվել են, գերատեսչությունը հայտնել է, որ իրավապահներ են տեղակայվել, և արդեն ապահով է գնալ օդանավակայան։ Իսրայելցիներին խորհուրդ է տրվել հնարավորինս շուտ վերադառնալ տուն: Երկիրն ավելացրել է չվերթերի թիվն՝ իր քաղաքացիներին տուն հասցնելու համար։

Իսրայելի և Նիդեռլանդների ղեկավարները դատապարտել են «Մաքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա հարձակումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում