Թրամփն ակնկալում է, որ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է NBC News-ի լրագրողը Թրամփի հետ բացառիկ հարցազրույցից հետո։

Թրամփը լրագրող Քրիսթեն Ուելքերին հայտնել է, որ իր ընտրվելուց հետո խոսել է աշխարհի շուրջ 70 ղեկավարի հետ։

«Նա ասաց, որ դեռ չի զրուցել նախագահ Պուտինի հետ, բայց ակնկալում է, որ կխոսի», - նշում է լրագրողը՝ հիշեցնելով, որ Դոնալդ Թրամփը զրուցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

NBC News-ի լրագրողը հիշեցնում է, որ Թրամփը բազմիցս ասել է, որ 24 ժամում վերջ կդնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը, ինչը, շատերի կարծիքով, նշանակում է, որ Ուկրաինան ստիպված կլինի որոշ տարածքներ զիջել։ Թրամփը հրաժարվել է ասել՝ արդյոք հավատում է, որ կարող է իրագործել իր ասածը։

Միացյալ Նահանգներ

Պուտինը գովել է Թրամփի խիզախությունը և երկխոսության պատրաստակամություն հայտնել

 

Հայերեն Русский

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել

Եվրոպական ինդեքսներ - 04/06/26

Ամերիկյան ինդեքսներ - 04/06/26