Ֆինանսներ

ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ բյուջեն կենտրոնացած է երեք հիմնական ուղղությունների վրա․

«Դա դիմակայունության ամրապնդումն է, տնտեսական պոտենցիալի բարձրացումը, հարկաբյուջետային կայունության ապահովումը:  Նաև՝ մակրոֆիսկալ ռիսկերի կառավարումը, որի ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են ներդրված բյուջեում»։

Ըստ նախագծի՝ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 733 միլիարդ դրամ, ինչը 5,4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի ցուցանիշը։ Կապիտալ ծախսերի շուրջ 56 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։

«Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664 միլիարդ դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ծախսերից։ Արդյունքում, այս ծախսերը ՀՆԱ-ում կկազմեն 6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 0,7 տոկոսային կետով»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախագծով նախատեսվում է նաև սոցիալական պաշտպանության ծախսերի ավելացում։

«Այստեղ ծախսերի մակարդակը կազմում է 905 միլիարդ դրամ, ինչը շուրջ 14 տոկոսով կգերազանցի 2024 թվականի ցուցանիշը»,- նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ այս ծախսերի մեծ մասը նախատեսվում է հատկացնել կուտակային կենսաթոշակներին, ինչը կկազմի ՀՆԱ-ի 8,2 տոկոսը՝ 0,6 տոկոսային կետով ավել։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։

 

Կարդացեք հոդվածը` English中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում