1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 5-ին, ժամը 15:49-ին տեղեկություն է ստացել, որ Քարաձոր գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 19։02-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: