Մարզեր

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

2 րոպեի ընթերցում

Գավառի համայնքապետարանում  կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանն ընդունել է «EU4Sevan+»  ծրագրի թիմին և Հայաստանում Գերմանիայի դեսպանության Զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Սուսաննա Մարտինսին, ինչպես նաև «GIZ» հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սոնյա Կուրցին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են կեղտաջրերի մաքրման գործնական ու բնահեն լուծումները և համայնքում ջրային ռեսուրսների կայուն կառավարման պրակտիկան։

Ինչպես նշել են հյուրերը, հանդիպումից առաջ իրենք այցելություններ են կատարել  նաև Գավառ համայնքի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Նորատուսի կեղտաջրերի մաքրման կայան, որը տեղադրվել էր «EU4Sevan»  ծրագրի շրջանակում, և Բերդկունքի մանկապարտեզ՝ գնահատելու այն հնարավոր վայրերը, որտեղ կարող են կիրառվել բնահեն լուծումներ, բույսերի միջոցով կեղտաջրերի մաքրման մոտեցումներ, ինչպես նաև ջրախնայողության և ջրի կրկնակի օգտագործման համալիր համակարգեր։

«Այս ջանքերը միասին ներկայացնում են ընդլայնման ենթակա մոդելներ, որոնք կոչված են բարելավելու ջրի որակը, ամրապնդելու համայնքների դիմակայունությունը և պահպանելու Սևանա լիճն ու հարակից էկոհամակարգերը ապագա սերունդների համար»,-նշեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում