Իրավունք

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

1 րոպեի ընթերցում

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Այցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Փաստաբանների պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են ազատությունից զրկված օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովմանը վերաբերող հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քրեակատարողական հիմնարկում գտնվող ապաստան հայցողների իրավունքների ապահովման վիճակին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ընդգծել են, որ ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում