Սևանի դպրոցներում նոր ուսումնական տարում առաջին դասարան են ընդունվել 521 աշակերտ
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի դպրոցների առաջին դասարաններում 2026-2027 ուսումնական տարում ընդունվել է 521 աշակերտ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 2026 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին դասարանցիների թվային պատկերը հետևյալն է․
Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց ՝ 121, Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ 21, Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց՝ 107, Սևանի թիվ 4 հիմնական դպրոց՝ 44, Սևան քաղաքի N 5 միջնակարգ դպրոց՝ 8, Սևան քաղաքի N 6 միջնակարգ դպրոց՝ 9, Գագարինի միջնակարգ դպրոց՝ 19, Զովաբեր գյուղի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոց՝ 15, Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոց՝ 25, Ծաղկունք գյուղի բաց դպրոց՝ 11, Ծովագյուղ գյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոց՝ 54, Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց՝ 41, Գեղամավան գյուղի Ա. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց՝ 12, Չկալովկա գյուղի միջնակարգ դպրոց՝ 8, Նորաշեն գյուղի հիմնական դպրոց – 11 (որից 6-ը՝ նախակրթարան), Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց՝ 15 աշակերտ։ Սեմյոնովկա գյուղի հիմնական դպրոցում առաջին դասարանցի չի ընդունվել։
2026-2027 ուսումնական տարում 1-ին դասարան է հաճախող 521 աշակերտներից 329-ը դպրոցներ են ընդունվել Սևան քաղաքում, 192-ը՝ համայնքի բնակավայրերում:
«Հիշեցնենք, որ 2025-2026 ուսումնական տարում Սևան համայնքում 1-ին դասարան է հաճախել 430 աշակերտ, որից 276-ը՝ Սևան քաղաքի, 154-ը՝ համայնքի բնակավայրերի դպրոցներում»,-հավաստեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:
Խոսրով Խլղաթյան