Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մի շարք գյուղերում

1 րոպեի ընթերցում

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մի շարք գյուղերում

Հայաստանի ներքին գործերի  նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով` սեպտեմբերի 2-ին ժամը 23։28-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում