Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը, հերթական դեպքը գրանցվել է Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Օգոստոսի 31-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վարդանանց փողոցի չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողել։
Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանները հայտնաբերել են 2 ինքնաձիգ, 2 հրացան, մեկ նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ և փամփշտատուփեր։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։