Մարզեր

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ը Գավառ համայնքում  ամփոփվել է մրցանակաբաշխությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ը Գավառ համայնքում  ամփոփվել է մրցանակաբաշխությամբ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվել են  «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ  համայնքի ղեկավարի հավաստագրով ու գիրք-հուշանվերով պարգևատրվել են  Ֆեյսբուկյան էջում հավանումների թվով  նկարչական մրցույթում հաղթող ճանաչված Արփի Աբրահամյանը, լուսանկար-էսսե մրցույթում՝ Գոհար Խաչատրյանը, տեսանյութերի մրցույթում ՝ Գանձակի N 2 միջնակարգ դպրոցը, պաստառների մրցույթում՝ Ռիմա Բագրատյանը, ձեռագործական աշխատանքների մրցույթում՝ Գանձակի N 2 միջնակարգ դպրոցը, ժյուրիի անձնակազմի համակրանքին արժանանացած նկարչական մրցույթում՝ Յուրա Կիրակոսյանը, Արփի Ափրեյանը և Նարե Խաչատրյանը, լուսանկար-էսսե մրցույթում՝ Լիաննա Գրիգորյանը,  տեսանյութերի մրցույթում՝ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցը, պաստառների մրցույթում՝ Զարուհի Ղուրշուդյանը,  ձեռագործական աշխատանքների մրցույթում՝ Մարկ Մարտիրոսյանը, Անգելինա Հակոբյանը, Դավիթ Բադեյանը, լավագույն ու ակտիվ կազմակերպիչները՝

Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, Գավառի թիվ 3 մսուր մանկապարտեզը, Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցը։

Ծրագրի կողմից խորհրդանշական նվերներ են  ստացել  Գանձակի մշակույթի տունը, Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, Գավառի թիվ 8 մսուր-մանկապարտեզը, Գավառի թիվ 3 մսուր-մանկապարտեզը, Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցը, Գավառի համար 5 միջնակարգ դպրոցը և Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը։

«Պարգևները հանձնել են  Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, զարգացման ծրագրերի պատասխանատու Հակոբ Սարգսյանը, աշխատակազմի առաջատար մասնագետ Հռիփսիմե Զանգիզորյանը և Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը։

 «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ի ընթացքում Գավառում կազմակերպվել է 17 միջոցառում՝ թեմատիկ դասընթաց և էքսպո, բնապահպանական-կրթական միջոցառումների շարք, քուիզ, թեմատիկ բաց պարապմունքներ՝ մանկապարտեզներում, թեմատիկ դասընթացների և բանավեճերի անցկացում, ինտելեկտուալ խաղ, վիկտորինա, նկարչական մրցույթ և այլն։ Միջոցառումներին մասնակցել է ավելի քան 1600 մարդ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում