Ֆինանսներ

Կենսաթոշակների ավելացում հաջորդ տարի չի նախատեսվում․ ֆինանսների նախարար

1 րոպեի ընթերցում

Կենսաթոշակների ավելացում հաջորդ տարի չի նախատեսվում․ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենսաթոշակների ավելացում 2025 թվականի բյուջեով չի նախատեսվում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։  

«Թոշակների բարձրացում 2025 թվականի բյուջեով չի նախատեսվել։ Հնարավոր բարձրացումները կարող են տեղի ունենալ միայն անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի  չափը ավելացնելու միջոցով»,-ասաց Հովհաննիսյանը։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում