Եվրահանձնաժողովը Վրաստանի իշխանությունների գործողությունները համարում է խոչընդոտ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան հաշվետվության մեջ հայտարարել է, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը «գործնականում դադարեցվել է Վրաստանի կառավարության գործողությունների պատճառով», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Թեև 2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց, սակայն ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը դե ֆակտո դադարեցված է այն գործողությունների պատճառով, որոնք Վրաստանի կառավարությունը ձեռնարկել է 2024 թվականի գարնանից», - ասվում է Եվրահանձնաժողովի կողմից հոկտեմբերի 30-ին հրապարակված կոմյունիկեում:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացված ընտրություններին, որոնց ընթացքում, ըստ Եվրահանձնաժողովի, արձանագրվել են «որոշ թերություններ»: 

«Թերությունները ներառում են, այդ թվում, ընտրական գործընթացի վերջին օրենսդրական փոփոխությունները, հաճախակի փոխզիջումներ քվեարկության գաղտնիության հարցում, ընթացակարգային անհամապատասխանություններ, ահաբեկումներ և ընտրողների վրա ճնշումներ, որոնք բացասաբար են ազդել գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա», - նշել են Բրյուսելում։

Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վրաստանին հարկավոր է «համապարփակ ընտրական բարեփոխում, ինչն արդեն ընդգծվել է անցյալ հիմնական հանձնարարականներում»։

Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին հավանություն է տվել իր ամենամյա «ընդլայնման փաթեթին»։ Այս հաշվետվության մեջ հանգամանորեն գնահատվում են այն իրավիճակը և առաջընթացը, որին հասել են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Թուրքիան ԵՄ-ին անդամակցության իրենց ճանապարհին։

Հայերեն Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres