Իրան

ԻՀՊԿ ղեկավարի տեղակալը «ջախջախիչ հարվածներով» է սպառնացել Իսրայելին առաջիկա օրերին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ ղեկավարի տեղակալը «ջախջախիչ հարվածներով» է սպառնացել Իսրայելին առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շուտով կպատասխանի երկրին Իսրայելի հասցրած հարվածներին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Նաղդին։

«Առաջիկա օրերին դուք կտեսնեք էլ ավելի ջախջախիչ հարվածներ սիոնիստական ​​վարչակարգին: Մենք նրանց հանկարծակիի կբերենք մեր նախաձեռնողականությամբ և հնարամտությամբ», - ասել է ԻՀՊԿ բարձրաստիճան պաշտոնյան:

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային հարձակումների: Հարձակումից ժամեր անց Իսրայելը հայտարարել էր, որ ավարտել է հարվածները և հասել իր նպատակներին։ Իրանում հայտնել էին, որ հարվածների են ենթարկվել Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգները, սակայն հարվածները հաջողությամբ հետ են մղվել: Հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում