Բայդենը Վրաստանի կառավարությանը կոչ է արել հետաքննել ընտրություններում տեղ գտած հնարավոր խախտումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Վրաստանում «ժողովրդավարության վերջին հետընթացի» առնչությամբ՝ կապված երկրում «ռուսական օրենքներն արտացոլող օրենսդրության ընդունման» հետ, և կոչ է արել հետաքննել խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում անցկացնել ընտրությունների ընթացքում բոլոր խախտումների թափանցիկ հետաքննություն, չեղյալ հայտարարել օրենքները, ներառյալ, այսպես կոչված, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որոնք սահմանափակում են հավաքների և կարծիքների արտահայտման ազատությունը, և անհապաղ ներառական երկխոսություն սկսել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ընտրությունների արդարության վերականգնման շուրջ», - ասված է հայտարարության տեքստում։

Բայդենը պնդում է, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում եղել են «վարչական միջոցների չարաշահման, ընտրողների ահաբեկման և հարկադրման դեպքեր»։ Նա նշել է, որ Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ կերպով արտահայտելու իրենց տեսակետն ընտրությունների անցկացման վերաբերյալ, և որ անկախ միջազգային և տեղական դիտորդները «չեն ասել, որ դրանք եղել են ազատ և արդար»:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնը վաղուց «աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին»:

Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները հետաքննելու կոչ են արել նաև ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը։ 

Վրաստան

Վրաստանի վարչապետը խոստացել է ոտնձգություններ թույլ չտալ սահմանադրական կարգի դեմ և երկրի գլխավոր առաջնահերթություն է անվանել եվրաինտեգրումը

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին