ՀՀ միգրացիոն ծառայությունն ու ՏՏ համակարգերի գործառնական կառավարման ԵՄ գործակալությունը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի Հանրապետությունում տեղի է ունեցել Վիեննայի միգրացիոն ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ 

Միգրացիոն քաղաքականության մշակման հարցերը քննարկելու համար համաժողովին մասնակցել են շուրջ 200 քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական հասարակության, ակադեմիայի և այլ ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ 

Հյուրընկալող կողմը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնն էր (ICMPD/ՄՔԶՄԿ)։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ Արմեն Ղազարյանը հանդիպել է ԵՄ ապաստանի գործակալության (EU Asylum Agency) տնօրեն Նինա Գրեգորիին: Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման համար կազմակերպել դասընթացներ՝ ԵՄ ապաստանի գործակալության համապատասխան գործիքակազմն օգտագործելու հնարավորությամբ:

Համագործակցության հեռանկարներն են քննարկվել ՄՔԶՄԿ գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերի հետ հանդիպման ընթացքում։

Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև ՄՔԶՄԿ միգրացիոն երկխոսության և համագործակցության տնօրինության ղեկավար Սեդեֆ Դիիրինգիի հետ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի միգրացիոն ոլորտի բարեփոխումները, քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը՝ հատկապես վիզաների ազատականացման շրջանակներում նոր նախաձեռնությունների իրականացման շրջանակում։

Ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում ՏՏ համակարգերի գործառնական կառավարման ԵՄ գործակալության (eu-LISA) ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել EU-LISA Գործակալության հետ հետագա համագործակցության, մասնավորապես՝ միգրացիոն գործընթացների թվայնացման, տվյալների բազաների և լայնածավալ ՏՏ համակարգ գործարկման, տեխնոլոգիական փորձի փոխանակման և այլ հարցերի շուրջ։

Հայերեն Русский

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորությունները

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով