Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզա ստանալու կարգը փոխելու նպատակը միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարումն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզա ստանալու կարգում փոփոխություն կատարելու որոշմանն է հանգել՝ ուսումնասիրելով միգրացիոն գործընթացները։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզա ստանալու ընթացակարգերը խստացնելու որոշում կայացրել։ 

«Խստացնել բառը մի տեսակ կոշտ է հնչում, որովհետև մենք ընդամենը մեկ փոքր կարգավորում ենք տվել, թե ինչ ճանապարհով այդ երկրների քաղաքացիները կարող են վիզա ձեռք բերել։ Այնպես չէ, որ վիզայի պահանջ չկար, հիմա վիզայի պահանջ է սահմանվել, կամ այնպես չէ, որ վիզայի գներն են շատ բարձրացել, ընդամենը վիզայի ձեռքբերման եղանակներն են փոփոխվել այդ երկրների քաղաքացիների համար։ Այդ որոշմանը մենք հանգել ենք՝ ուսումնասիրելով միգրացիոն գործընթացները, դրանք մանրամասն նշված են կառավարության որոշման հիմնավորման մեջ։ Առկա միգրացիոն հոսքերը մեզ բերել են այն  եզրահանգման, որ այդ փոքր կարգավորումն էական նշանակություն կունենա միգրացիոն հոսքերի կառավարման բարելավման հարցում»,- մանրամասնեց Արմեն Ղազարյանը։ 

Իրավունք

Կառավարությունը խստացնում է ՀՀ մուտք գործելու ընթացակարգերը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար

 

Հայերեն العربية English ქართული Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի