Աշխարհ

Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի Mirage-2000-5 տեսակի երեք կործանիչ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի Mirage-2000-5 տեսակի երեք կործանիչ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան 2025 թվականի առաջին եռամսյակում իր 26 Mirage-2000-5 կործանիչներից երեքը կուղարկի Ուկրաինա: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Tribune հրատարակությունը։

Բացի Mica «օդ-օդ» դասի հրթիռներից, այս երեք Mirage 2000-5-երը ուկրաինացիների խնդրանքով կզինվեն AASM (Safran) ռումբերով` օդային հարվածների համար, Scalp թեւավոր հրթիռներով, ինչպես նաև՝ 30 միլիմետրանոց երկու թնդանոթներով ։

Հունիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը Կիև կտեղափոխի Mirage կործանիչներ և մինչև տարեվերջ կկազմակերպի ուկրաինացի օդաչուների ուսուցում։ Միևնույն ժամանակ, Մակրոնի խոսքով, ֆրանսիական զենքերը չեն օգտագործվի Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում