Աշխարհ

Ֆրանսիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի ռազմական ներկայությունը Լիբանանում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտգործնախարարը դատապարտել է Իսրայելի ռազմական ներկայությունը Լիբանանում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France 2-ի հետ զրույցում քննադատել է Իսրայելին Լիբանանի տարածքում ռազմական գործողությունների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Իսրայելի ռազմական գործողությունները շարունակելու և Լիբանանի տարածքի օկուպացման գոտին ընդլայնելու որևէ արդարացում չկա», - ասել է նա France 2-ին՝ Իսրայելին ու «Հեզբոլլահ»-ին կոչ անելով դադարեցնել կրակը։

Հունիսի 1-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակին կարգադրել է հարվածներ հասցնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտներին։ Բացի այդ, վերջին օրերին իսրայելցի զինվորականներն ակտիվացրել են «Հեզբոլլահ»-ի դեմ հարձակողական գործողությունները Լիբանանի հարավում։

Հունիսի 1-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Իսրայելի, և՛ «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ համաձայնության է եկել Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցման շուրջ:

Չնայած այդ հայտարարությանը՝ առանձին շրջաններում Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը շարունակել են փոխադարձ հարվածները, որոնց հետևանքով Լիբանանում կան նոր զոհեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում