Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է դպրոցներում և արտադպրոցական խմբերում բռնության դեմ պայքարի մասին օրինագիծը
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի խորհրդարանի անդամները միաձայն ընդունել են դպրոցներում և արտադպրոցական խմբերում բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին ուղղված օրինագիծը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Ազգային ժողովում ներկա 187 օրենսդիրները քվեարկել են Պոլ Վանյեի և Վիոլետ Սպիլբուտի կողմից ներկայացված տեքստի օգտին։
«Զգացմունքները հսկայական են։ Ամենից առաջ այս քվեարկությունը զոհերի համար է», - քվեարկությունից հետո սոցցանցի X հարթակում գրել է Վիոլետ Սպիլբուտը։ Դիմելով դահլիճում ներկա գտնվող տուժածներին՝ նա հայտարարել է. «Մենք ձեզ հետ ենք»։
«Այս հաղթանակը պատկանում է նրանց, ովքեր համարձակվեցին բարձրաձայնել բռնության մասին՝ սկսելով հզոր շարժում իրավունքի համար և ճանապարհ հարթելով կարևոր օրենսդրական փոփոխությունների համար», - գրել է նրա գործընկեր Փոլ Վանյեն նույն հարթակում՝ կոչ անելով կառավարությանը ներառել տեքստը Սենատի օրակարգում, որպեսզի օրինագիծը կարողանա ուժի մեջ մտնել 2026-2027 թվականների ուսումնական տարվա սկզբին՝ պաշտպանելով 12 միլիոն աշակերտների:
«Երկար տարիների ընթացքում առաջին անգամ մենք ընդունել ենք մի փաստաթուղթ, որը փոխում է պետական և պայմանագրային հիմունքներով գործող մասնավոր ուսումնական հաստատությունների միջև հարաբերությունները», - քվեարկությունից հետո նշել է Պոլ Վանյեն։