Թուրքիա

Էրդողանը խոսել է Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու Թուրքիայի գաղափարի մասին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը խոսել է Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու Թուրքիայի գաղափարի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Անկարայի նախաձեռնության մասին՝ Իսրայելին զենքի էմբարգոյի սահմանման վերաբերյալ, և ընդգծել է Հռոմի աջակցության կարևորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ Իսրայելն ընդլայնել է կրակի շրջանակը Մերձավոր Արևելքում՝ անտեսելով բոլոր նախազգուշացումները։ Նախագահի կարծիքով՝ կարևոր է, որ միջազգային հանրությունը միասին գործի Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար, և որ Իտալիայի աջակցությունը ՄԱԿ-ում Թուրքիայի նախաձեռնությանը նույնպես շատ կարևոր է»,- ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Էրդողանը ավելի վաղ հանդես էր եկել ՄԱԿ-ի մակարդակով Իսրայելին զենք մատակարարելու էմբարգո մտցնելու նախաձեռնությամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում