Աշխարհ

Ֆրանսիան հայտարարել է Ուկրաինային ԱԹՍ-ների առաջիկա մատակարարումների մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան հայտարարել է Ուկրաինային ԱԹՍ-ների առաջիկա մատակարարումների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուն հայտարարել է, որ Փարիզն առաջիկա շաբաթներին Ուկրաինային կմատակարարի ֆրանսիական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Կամիկաձե անօդաչուները միանգամայն անհրաժեշտ են գործողություններ անցկացնելու ժամանակ», - նախարարի խոսքը մեջբերում է BFMTV հեռուստաալիքը: 

Լեկոռնյուն նշել է, որ ԱԹՍ-ները «կարող են հավելում դառնալ Caesar ինքնագնաց հրանոթների համար` հրետանու տեսանկյունից»։

Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հեռակառավարվող սարքերի փորձարկումները հաջողությամբ են անցել։ Լեկոռնյուն հայտարարել է, որ ուկրաինական բանակին անօդաչու թռչող սարքերի առաջին շտապ մատակարարումները կիրականացվեն «առաջիկա շաբաթների ընթացքում»։

Մարտին նախարարը հայտարարել էր, որ Ֆրանսիայի զինված ուժերը «ֆրանսիական հայեցակարգով» 2000 ԱԹՍ են պատվիրել, որոնցից առաջին հարյուրը նախատեսված է Ուկրաինայի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում