Քաղաքականություն

Վարչապետը հերքել է խոսակցությունները, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրսից Հայաստանին պարտադրված է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն մեկնաբանությունները, թե Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարտադրված է դրսից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում: 

Փաշինյանն ասել է, որ իրեն զարմանք են պատճառում մեկնաբանությունները, թե այդ նախագիծը որևէ կերպով թելադրված է արտաքին աշխարհից։ «Դա իրադրության պատշաճ գնահատականի բացակայության հետևանք է։ Այս նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է»,-ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ ակնհայտ է, որ այս նախագծով առաջարկվող լուծումներով Հայաստանն առավել քան շահագրգռված է: 

«Պատկերացրեք՝ մենք զարգանում ենք մեր սահմանային պոտենցիալի, այսինքն՝ տարանցիկ և ներմուծման ու արտահանման պոտենցիալ ենթակառուցվածքների մեծ մասը չօգտագործելով: Հայաստանի ունեցած պոտենցիալ ենթակառուցվածքային հնարավորությունների 70 տոկոսը չի օգտագործվում, որովհետև չունի համաշխարհային երկաթուղային ցանցին կապվելու իրական ու իրատեսական հնարավորություն, չունի նաև համաշխարհային Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ճանապարհային ցանցի հետ ինտեգրվելու իրական հնարավորություն: Կամ այս հնարավորությունները խիստ սահմանափակ են, կամ արհեստականորեն խոչընդոտված՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների 100 տոկոսով փակ լինելու հետևանքով»,-նշեց նա:

Հայերեն English Русский

Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Երևանի քաղաքապետի որոշումներով ինքնակամ շինություններ են քանդվել

ՀՀ ՄԻՊ-ն մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը

ՄԱԿ-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք անվտանգության միջազգային հանդիպմանը

Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է Սինգապուրի արբիտրաժային փորձին

Կայացել է Երևանի հ. 156 հիմնական դպրոցը Զորայր Խալափյանի անունով կոչելու արարողությունը

Թրամփն ասել է, որ ԵՄ-ն հանդիպում է պահանջում առևտրային պատերազմի սրման պայմաններում

Պոլիտեխնիկը քաղաքապետ Ավինյանին է ներկայացրել դպրոցականների համար «Երևանի գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա» կենտրոնի  նախագիծը

Ավելի քան 60 մարդ է վիրավորվել Լիվերպուլում ամբոխի մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով

Բեռլինում կխստացվեն անվտանգության միջոցառումները Զելենսկու այցի ժամանակ