Հայաստան

Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այցով Տավուշի մարզում է

1 րոպեի ընթերցում

Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այցով Տավուշի մարզում է

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, ծառայության մարզային բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողը ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի կառուցվածքային փոփոխության անհրաժեշտությունն ու նպատակները։

«Մարզային բաժնի առանձնացումը պայմանավորված է աշխատանքների առավել արդյունավետ և համաչափ կազմակերպման, գործառույթների օպտիմալ բաշխման, ինչպես նաև բաժնի ծանրաբեռնվածության նվազեցման անհրաժեշտությամբ»,- իր խոսքում նշել է Սիրո Ամիրխանյանը։ մարզերում

Կառուցվածքային փոփոխության արդյունքում Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժիններում նախատեսվում է ապահովել հարկադիր կատարման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպումն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը։

Քննարկվել է նաև մասնագիտական համապատասխան որակավորում ունեցող կադրերով բաժինը համալրելու հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում