Տնտեսություն

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

3 րոպեի ընթերցում

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում:

Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 27-րդ անգամ։ Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` թվային եղանակով հաճախորդների ներգրավումն  և սպասարկումը, նոր առաջարկներից օգտվելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների ու ծառայությունների լայն շրջանակը, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված ցուցանիշներն ու արդյունքները, ինչպես նաև վեբ և բջջային հարթակների դիզայնն ու ֆունկցիոնալությունը։

Global Finance-ի գնահատմամբ՝ Ամերիաբանկի թվային էկոհամակարգը լավագույնն է ճանաչվել մի շարք ուղղություններով՝ ներառյալ նորարարությունը, թվային փոխակերպումը, առցանց վճարումները, պրոդուկտներն ու ծառայությունները, ՓՄՁ վարկավորման հարթակը և այլն: Ամերիաբանկի ստացած մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.

Ամենանորարար թվային բանկ Լավագույն փոխակերպում Lավագույն սպառողական թվային բանկ Լավագույն օնլայն պրոդուկտներ Լավագույն օնլայն վճարային լուծումներ Լավագույնը սոցիալական մեդիա մարքեթինգի և ծառայությունների ոլորտում ՓՄՁ վարկավորման լավագույն հարթակ Առևտրի ֆինանսավորման լավագույն ծառայությունները՝ Հայաստանում Առևտրի ֆինանսավորման լավագույն ծառայությունները՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում

Մրցույթի շրջանակում ներկայացված հայտերը գնահատել է տեխնոլոգիաների, խորհրդատվության և աութսորսինգի ոլորտներում համաշխարհային առաջատար Infosys ընկերության մասնագիտական ժյուրին, իսկ վերջնական ընտրությունն իրականացրել են Global Finance-ի խմբագիրները։

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում