Հայաստան

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 29-ին ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել էր ահազանգ Վայոց ձորի մարզի Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։

«Տեսուչներն անհապաղ մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սպիտակագլուխ անգղ» տեսակի վայրի թռչուն, որը չի կարողացել թռչել։ Արտաքին զննությամբ թռչնի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում վայրի թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա՝ պատշաճ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում