Քաղաքականություն

Մի խումբ պաշտոնյաներ և մարզպետներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

1 րոպեի ընթերցում

Մի խումբ պաշտոնյաներ և մարզպետներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Սուրեն Թովմասյանը վերանշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի, Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, իսկ Եղիազար Վարդանյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նաև տեղեկացրել է, որ մարզպետների պաշտոններում ևս վերանշանակումներ են կատարվել։  

Մասնավորապես՝ Սերգեյ Մովսիսյանը կմնա Արագածոտնի մարզպետի, Սեդրակ Թևոնյանը՝ Արարատի մարզպետի, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի մարզպետի, Կարեն Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում։ Լոռու մարզպետի պաշտոնում կմնա Արեն Մկրտչյանը, Շիրակի մարզպետի պաշտոնում՝ Դավիթ Առուշանյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնում՝ Ռոբերտ Ղուկասյանը, Վայոց ձորի մարզպետի պաշտոնում՝ Վահագն Արսենյանը, իսկ Տավուշի մարզպետի պաշտոնում՝ Հայկ Ղալումյանը։

 Փաշինյանը շնորհակալություն հայտնեց պաշտոնյաներին նախորդ շրջանում կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթեց առաջիկա գործունեության ընթացքում։

«Իհարկե, ես գիտեմ նաև, որ մեր որոշ մարզպետ գործընկերներ, գուցե, առաջիկայում նաև ՏԻՄ ընտրությունների համատեքստում այլ դերակատարում ստանձնեն»,- ասաց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում