Իրավունք

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին

1 րոպեի ընթերցում

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն oգոստոսի 13-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուսայելյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի տղամարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, մայրաքաղաքի Մուսայելյան փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել իր ազգականը։ 45-ամյա տղամարդը դեպքից կարճ ժամանակ անց մարմնական վնասվածքներ պատճառելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հայտնաբերվել և ձերբակալվել է։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում