Թուրքիա

Սերբիան և Թուրքիան կընդլայնեն համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Սերբիան և Թուրքիան կընդլայնեն համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիան և Թուրքիան կխորացնեն համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում և կձևավորեն ռազմական արդյունաբերության համագործակցության աշխատանքային խումբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այցով ժամանել է Սերբիա, նրան օդանավակայանում հանդիսավոր պայմաններում դիմավորել է սերբական պետության ղեկավարը։ «Սերբիայի պալատ» կառավարական համալիրի դիմաց կայացել է թուրքական պատվիրակության պաշտոնական դիմավորումը։ Արարողությունից հետո Վուչիչն ու Էրդողանը գնացել են դեմ առ դեմ բանակցությունների։

«Մեր համաձայնությունը, ցանկությունն ու հանձնարարականը, որ նախագահ Էրդողանը տվել է իր ժողովրդին, և այն, ինչ ես խնդրել եմ կառավարությունից մեր ժողովրդի համար անելու նպատակով, ավելի սերտ հարաբերություններ և համագործակցություն հաստատելն է մեր ռազմական, պաշտպանական արդյունաբերության շրջանակներում։ Մենք կառավարությունից և երկու երկրներից կարևոր մարդկանց ենք ընտրել և փորձագետներ, ովքեր արագ կստեղծեն թիմ, որը կաշխատի այս հարցի շուրջ մանրակրկիտ ձևով և մոտակա ժամանակաշրջանում»,- ասել է Վուչիչը։

Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին Բելգրադի և Անկարայի նպատակն է հասնել 5 միլիարդ եվրոյի տարեկան ապրանքաշրջանառության, այս տարվա առաջին ութ ամիսներին այդ գումարը հասել է 1,92 միլիարդ եվրոյի, իսկ ակնկալվում է, որ այն կհասնի 2,6 միլիարդ եվրոյի 2024 թվականի վերջին։

Վուչիչը հավելել է, որ Էրդողանի այցը նշանակալի քայլ է երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ, որոնք մարտահրավերների ժամանակ ամրապնդում են ապագա երկխոսության և համագործակցության հարթակը` որպես Բալկաններում խաղաղության և կայունության հիմնական գործոններ: Թուրքիայի նախագահի այցի շրջանակներում ստորագրվել են նաև համագործակցության 11 հուշագրեր տարբեր նախարարությունների և գերատեսչությունների միջև, նախատեսվում է նաև թուրքական և սերբական ընկերությունների գործարար համաժողով։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում