Իրան

ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարները նախատեսում են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս ընդլայնումը, որը ԵՄ-ն նախատեսում է հաստատել երկուշաբթի օրը, վերաբերում է Ռուսաստանին հրթիռներ մատակարարելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում մարտական ​​գործողություններում օգտագործելու համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է հայտարարությունները Թեհրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին։

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Թեհրանի երկկողմ համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության հետ կապելու ցանկացած փորձ արվում է Արևմուտքի կողմից Կիևին զենքի շարունակական մատակարարումն արդարացնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում