Թուրքիա

Թուրքիայի նախագահն Ալբանիա կատարած այցից հետո մեկնել Է Սերբիա

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահն Ալբանիա կատարած այցից հետո մեկնել Է Սերբիա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալբանիա այցից հետո մեկնել է  Բելգրադ, որտեղ կայանալու է Թուրքիայի և Սերբիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը: 

Նիստը վարելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սերբիայի նախագահ նախագահը Ալեքսանդր Վուչիչը։

Նշվում է, որ հանդիպման շրջանակներում սպասվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք ուղղված կլինեն երկկողմ համագործակցության ընդլայնմանը և ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելուն։

Նախատեսվում է նաև կազմակերպել սերբ-թուրքական բիզնես ֆորում:

Ալբանիա կատարած այցի շրջանակներում Էրդողանի և Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի գլխավորությամբ երկու երկրների միջև ստորագրվել էին մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են կրթության, կապի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում