ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած պատասխան հարվածի մանրամասներին. ամերիկյան լրատվամիջոց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներին դեռևս չի հաջողվել պարզել, թե Իսրայելն ինչպես է պատրաստվում պատասխանել հոկտեմբերի 1-ին Իրանի իրականացրած հրթիռային հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Վերջիններս նշել են, որ Իսրայելն առայժմ հրաժարվում է ամերիկյան վարչակազմին հայտնել պատասխան հարված հասցնելու իր ծրագրերի մանրամասները։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը զայրացած են այն հանգամանքից, որ Իսրայելի գործողությունները բազմիցս անակնկալի են բերել ԱՄՆ-ին: Մասնավորապես, այդպես է եղել սեպտեմբերին «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանության ժամանակ։ Ըստ ամերիկյան իշխանությունների ներկայացուցչի, հետագայում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտից հետաքրքրվել է, թե Իսրայելը պատրա՞ստ է միայնակ պաշտպանվել, քանի որ Վաշինգտոնին չի ծանուցել իրավիճակի զարգացման մասին: Օսթինը դժգոհ է եղել այն հանգամանքից, որ փոփոխվող իրավիճակում ԱՄՆ-ը սուղ ժամանակ է ունեցել իր զորքեր տեղակայելու և Իսրայելին կամ ամերիկյան այլ զինվորականներին օգնության հասնելու համար:

Ամերիկացի պաշտոնյաները չեն հաստատել, որ Իսրայելն իրենց նախապես կտեղեկացնի Իրանի վրա սպասվող հարձակման մասին։

Իսրայելի իշխանությունների ներկայացուցչի հավաստմամբ՝ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախորդ գիշեր Գալանտին չի թույլատրել մեկնել ԱՄՆ՝ Պենտագոնում Օսթինի հետ բանակցելու: ԱՄՆ վարչակազմի որոշ անդամներ մտադիր էին ավելի շատ տեղեկատվություն ստանալ այդ հանդիպման ընթացքում։ Այս պահին, ինչպես խոստովանել են ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները, իրենք տեղեկություն չունեն Իսրայելի նախատեսած հարվածի ժամկետների և նպատակների մասին։

 

Հայերեն English Français Русский

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան