«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրն իրականացվել է Շիրակի մարզում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ դասընթացների աշնանային առաջին շրջափուլն իրականացվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, որին մասնակցել է 7 ուսումնական հաստատության 34 մանկավարժ:

Ծրագիրը միտված է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում դասավանդող մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, մանկավարժ-երեխա-ծնող կապի ամրապնդմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը:

Ծրագրի ընթացքում մանկավարժները մասնակցում են տեսական և գործնական դասընթացների, ձեռք են բերում գիտելիքներ ներառական կրթության առանձնահատկությունների, երեխաների բազմազանության, իրավական կարգավորումների, շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, ինչպես նաև ներառական կրթության մեթոդաբանության վերաբերյալ:

2024 թ. ծրագրի գարնանային շրջափուլին մասնակցել է 20 ուսումնական հաստատության 160 մանկավարժ: Դասընթացները իրականացվել է Վանաձորում, Աշտարակում, Ուջանում, Օշականում և Երևանում՝ արտերկրի առաջատար մասնագետների միջոցով: Հայաստան են ժամանել մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից և Ֆրանսիայից, Վրաստանից: Օգոստոսի 27-ին Երևանում իրականացվեց նաև կլոր սեղան, որտեղ ազգային և միջազգային փորձագետները քննարկեցին ներառական ոլորտի հիմնական խնդիրները և հնարավոր արդյունավետ լուծումները։

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում