Մատենադարանը տուն է դարձել ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար․ Վասիլիս Մարագոս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային ժառանգությունը մարդկության հիշողության մեջ պահելու և հաջորդ սերունդներին փոխանցելու գործում չափազանց արժեքավոր է ձեռագիր և տպագիր ժառանգության նշանակությունը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիսի Մարագոսը Մատենադարանում մեկնարկած «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական եռօրյա սեմինարի ժամանակ ունեցած ելույթում։ 

«Այսօրվա սեմինարի դերը ոչ միայն նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու հարթակ է, այլև քննարկելու՝ թե ինչ անել հիմա, որպեսզի առավել գրավիչ դարձնենք ձեռագիր և տպագիր ժառանգության ոլորտը երիտասարդների, ինչպես նաև հետազոտողների և վերականգնողների հաջորդ սերնդի համար: Մատենադարանն աշխարհում այն ուրույն հաստատությունն է, որտեղ պահվում են ձեռագրերի հարուստ հավաքածուներ և կուռ փորձագիտական ներուժ։ Այն տուն է դարձել ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար, քանի որ մշակույթն ու մշակութային ժառանգությունը մարդկության գանձերն են, որոնց սահմաններն ազգային պատկանելությունից անդին են»,- ասաց Մարագոսը: 

ՀՀ-ում ԵՄ դեսպանը հավելեց, որ Եվրոպական միությունն իր «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին և կշարունակի համագործակցել այս կարևոր կառույցի հետ՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված կայուն ջանքերը, որի կենսական բաղադրիչն, անշուշտ, տպագիր ժառանգությունն է։ Մարագոսի հավաստմամբ՝ ԵՄ-ի համար պատիվ է որպես գործընկեր համագործակցել աշխարհի տարբեր անկյուններից ոլորտի առաջատար փորձագետներ համախմբող այս կարևոր սեմինարի հետ։   

«Եվրոպական միությունն աջակցում է հայկական մշակույթին՝ խթանելով ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունն, այդ թվում՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի և այլ թիրախային ծրագրերի միջոցով։ Եվրոպական միության ներսում  և Հայաստանի հետ հարաբերություններում մենք միավորված ենք բազմազանության մեջ և ուրախ ենք առաջնահերթություն տալ մշակութային ոլորտում համագործակցությանը՝ որպես  սոցիալական և տնտեսական կյանքի կարևոր ուղղության, այդ թվում՝ ցուցաբերելով աջակցություն ստեղծագործական արդյունաբերության, մշակութային ժառանգության և մշակութային զբոսաշրջության ոլորտներին։ Գրավոր ժառանգությունն այս առումով եզակի է. ինչպես գիտենք «Սկզբումն էր խոսքը»: Մաղթում եմ բոլորիդ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք սեմինարում և թող հաջողությամբ պսակվեն գրավոր խոսքի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ջանքերը»,- եզրափակեց Մարագոսը:

Մանվել Մարգարյան 

Հայերեն العربية English Français Русский

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters