Քաղաքականություն

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Մոսկվայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը։

«Մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին», - ասել է նա՝ հավելելով, որ նման գաղափար եղել է, բայց ինչ-որ մեկի կողմից աջակցություն չի ստացել։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափով հանդիպում անցկացնելուն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում