Աշխարհ

Ֆրանսիան նոր սպառազինություններով Mirage 2000 կործանիչներ կմատակարարի Կիևին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան նոր սպառազինություններով Mirage 2000 կործանիչներ կմատակարարի Կիևին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան 2025 թ. առաջին եռամսյակում Կիևին կմատակարարի «Միրաժ 2000» կործանիչներ, որոնք հանդերձված են «օդ-երկիր» տեսակի նոր սպառազինություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։

«Միրաժ 2000 կործանիչների մատակարարումն Ուկրաինային պլանավորվել է 2025 թ. առաջին եռամսյակում: Դրանք կհանդերձվեն «օդ-երկիր» տեսակի նոր սպառազինություններով և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով», - գրել է նախարարը X սոցիալական հարթակում: 

Լեկոռնյուն նաև հիշեցրել է, որ Ֆրանսիան շարունակում է ուկրաինացի օդաչուների և մեխանիկների պատրաստումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում