Քաղաքականություն

Հայաստանը չի միացել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի երկու համատեղ հայտարարություններին. ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը չի միացել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի երկու համատեղ հայտարարություններին. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցման։ 

Ավելի վաղ՝ ԱՊՀ  գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին», որում խորհուրդ են տալիս երկրներին զերծ մնալ դրանք ընդունելուց, տարածելուց և կիրառելուց։ Բացի այդ՝ ըստ կոմիտեի կայքում տարածված մեկ այլ հաղորդագրության, ընդունվել է ևս մեկ հայտարարություն «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում