Սպորտ

Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան

1 րոպեի ընթերցում

Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան պաշտոնապես ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին  40-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է սոցցանցերի իր էջերում:

Անդրես Ինիեստան Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն` եզրափակչում դառնալով հաղթական գոլի հեղինակ: 2008 և 2012 թվականներին Իսպանիայի հավաքականի կազմում նա նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կիսապաշտպանը կարիերայի հիմնական մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում` ակումբում նվաճելով համաշխարհային ֆուտբոլի բոլոր կարևորագույն տիտղոսները:   

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում