Իրան

Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան վերջին հարձակումներն ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման պատասխանն են և այդ երկրի դեմ նոր խոշոր գործողության սկիզբ չեն։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության կարելի է հասնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է ABC News-ի հետ զրույցում։

«Սա անցյալ գիշեր մեր ուղղաթիռի դեմ նրանց գործողությունների պատասխանն է, և ես կարծում եմ, որ պատասխանը պետք է լինի շատ ուժգին, շատ հուժկու, և սա հենց դա է», - ասել է Թրամփը ABC News-ի լրագրող Ջոնաթան Կառլի հետ զրույցում։

Լրագրողը հավելել է, որ Թրամփը նաև խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։ Չնայած Իրանին հարվածներ հասցնելու հրաման տալուն, ԱՄՆ նախագահն, ըստ լրագրողի, հավատացած է, որ կարող է իրանցիների հետ համաձայնագիր կնքել։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանին հարվածներ հասցնելու մասին՝ Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցմանն ի պատասխան։ Իրանն էլ պատասխան հարվածներ է իրականացրել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում